Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը հանդիպել են․ կողմերը կարևորել են առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը
Արցախի նորընտիր նախագահ Արյաիկ Հարությունյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։ Այս մասին Հարությունյանը գրառում է կատարել, որում ասված է․
«Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։
Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»: