կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սպառազինության մատակարարման առումով տոտալ բլոկադայում ենք գործել. Դավիթ Տոնոյան

Սպառազինության մատակարարման առումով տոտալ բլոկադայում ենք գործել. Դավիթ Տոնոյան

Իրավիճակը Արցախում այս պահին բավական հանգիստ է, վերահսկելի, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում, եւ շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ տեղակայումը իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակավեն Լեռնային Ղարաբաղի սահմանների եւ շփման գծի երկայնքով:

Տոնոյանը նշեց, որ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ստորագրված համաձայնագրի դավաճանություն որակելը  վիրավորական է, քանի որ, նրա խոսքով, զինված ուժերը, կառավարությունը, սփյուռքը արել են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել:

Նախարարը, մասնավորապես, ասաց. ՛՛Ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայի պայմաններում: Այն, ինչ կատարվել է թիկունքային մատակակարման եւ սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է բացի ռազմական գործողություններից հերոսամարտ համարել, արվել է անհնարինը: Զինված ուժերը կատարել է առավելագույն հնարինը:

Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի` Ադրբեջանի զինված ուժերին,  գերսպառազինված,  եւ եթե ինձ կարող են հարցնել, իսկ ինչու դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով եւ ռեսուրսների առումով, ես կարծում  եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները անհամեմատելի են:

Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից, ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության եւ հրամանատարական կազմի առումով: Չենք մոռանում նաեւ վարձկան-ահաբեկիչների հազարավոր բանակը, որին մենք դիմակայել ենք: Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը: Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որ Ադրբեջանը օգտագոծել է Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագայում անհնար են դարձրել մեր հարձակումը՛՛:

  • Կիսվել: