կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս

Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը: Ֆբ-ի իր էջում գրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Ծովինար Խաչատրյանը։

«Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է: «Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,-նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը: Հանձին Արթուրի` առողջություն և անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին: #ՀաղթելուԵնք»։

  • Կիսվել: