Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)
Հորդորում եմ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021թվականի փետրվարի 26-ի N149 աղետալի որոշումը։
Այս մասին այսօր` մայիսի 19-ին, կայացած ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նշենք, որ որոշումը վերաբերում է 2020թ. պատերազմի հետեւանքով թշնամու տիրապետության տակ անցած համայնքներից բռնի տեղահանված , պետական համակարգում աշխատանք ունեցող քաղաքացիներին ընթացիկ տարվա հուլիսի մեկից աշխատանքից ազատելուն։