ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:
 
Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և փետրվարի 2-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։
 
Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը, ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը։
Օրակարգում ներառված են նաև հարցեր ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորների հայտարարություններ։
 
Խորհրդակցության ավարտին  խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ փետրվարի 2-ին ՝ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱԺ հերթական նիստը։

  • Կիսվել: