հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արթուր Թովմասյանը ցավակցական ուղերձ է հղել նախկին պատգամավոր Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ

Արթուր Թովմասյանը ցավակցական ուղերձ է հղել նախկին պատգամավոր Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
 «Խորը կսկիծով տեղեկացանք  ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԼՂՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին:
 
Վարդգես Բաղրյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով:Թերևս այդ  է պատճառը, որ բազմիցս արժանացել է ժողովրդի վստահությանը, և 3անգամ ընտրվել  ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր՝ ստանձնելով պատասխանատու պաշտոններ։ Եղել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ,ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեղակար։
 
ԼՂՀ նախագահի հրամանով 2007 թվականին արժանացել  էր ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր էր, «Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ, մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի  հեղինակ։
 
ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վարդգես Բաղրյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում կորստյան ծանր վիշտը», - ասվում է ցավակցական հեռագրում:
 

  • Կիսվել: