ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Թովմասյանը Ազգային ժողովում ողջունել է նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին

Արթուր Թովմասյանը Ազգային ժողովում ողջունել է նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին

Նոյեմբերի 23-ին գումարված ԱԺ հերթական նիստին ՝Հանրապետության Նախագահի և Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամին, ներկա էին ԱՀ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախարարների պաշտոնակատարները:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով պետնախարարին՝ ԱԺ նախագահը նշել է, որ մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ: Մարդկային ներուժ ասելով ԱԺ նախագահը նկատի է ունեցել արհեստավարժ մասնագետների ներգրավվածությունը: Արթուր Թովմասյանը կարևորել է հանուն Արցախի ու նրա ժողովրդի կատարվող յուրաքանչյուր քայլ:

Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՀ Ազգային ժողովի 5 խմբակցությունները պատրաստ են այսուհետ ևս ընդունելու այն բոլոր օրինագծերը, որոնք բարելավելու են մեր ժողովրդի կյանքը:

Իր խոսքում Արթուր Թովմասյանն անդրադարձել է նաև հետպատերազմյան ընթացիկ և ավարտված սոցիալական ծրագրերին, որոնք, ըստ օրենսդիրի, պահանջված ու օրինաչափ են:

 

  • Կիսվել: