շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Թովմասյանը ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման տարբերակները

Արթուր Թովմասյանը ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման տարբերակները

Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներին, բաց թողնված հնարավորություններին, առկա իրողություններին:

Պատասխանելով ապագա դիվանագետների հարցերին՝ Արթուր Թովմասյանը խոսել է միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության, տարածաշրջանային մարտահրավերների մասին:

Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ:

  • Կիսվել: