չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտերկրի հայ մասնագետները Հայաստանում և Արցախում 45-ից ավելի անվճար վիրահատություն են արել

Արտերկրի հայ մասնագետները Հայաստանում և Արցախում 45-ից ավելի անվճար վիրահատություն են արել

ԱՄՆ-ից և ՌԴ-ից հայ մասնագետներ են ժամանել Հայաստան և Արցախ, և այցի շրջանակում 45-ից ավելի վիրահատություններ են արել: Վերջին շաբաթում մասնագետները մոտ 40 վիրահատություն են արել Ստեփանակերտում, որից 20-ը՝ հոդերի էնդոպրոթեզավորում։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է օրթոպեդ Նորայր Զախարյանը․ նա հայաստան է ժամանել ՌԴ-ից։

3 վիրահատություն մասնագետներն արել են Կապանում, մի քանիսն էլ՝ Երևանի տարբեր բուժկենտրոններում: Բոլոր այս վիրահատություններն անցկացվում էին բարեգործական հիմունքներով:

Ըստ մասնագետի՝ այցի հիմնական նպատակը ոչ թե վիրահատություններն են, այլ տեղացի բժիշկներին նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ սովորեցնելը, որոնց շնորհիվ մեր մասնագետներն արհեստավարժ կդառնան, և ՀՀ-ն արտերկրից մասնագետների օգնության կարիք գրեթե չեն ունենա:

Լոս Անջելեսի՝ Ոտնաթաթի և սրունքաթաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր նախագահ Արմեն Հակոբջանյանն իր հերթին նշել է, որ իրեն զարմացրել էր այն փաստը, որ 2 պացիենտ խնդրում էին իրենց վերջույթները «կտրել», սակայն բժիշկներն ամեն ինչ արել են, որ վերջույթները պահպանվեն։

Արմեն Հակոբջանյանը նաև ասել են, որ երբեմն տեղացի բժիշկները հնարավորություն չեն ունենում պացիենտի վերջույթը փրկելու, սակայն մասնագետները բերել են իրենց հետ  գիտելիքներ ու անհրաժեշտ միջոցներ՝ հակաբիոտիկներ, արհեստական ոսկորներ, արհեստական մաշկ, որոնք կօգնեն հնարավորինս խուսափել վերջույթների անդամահատումից:

  • Կիսվել: