շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտամարմնային բեղմնավորման ծրագրով Արցախում երեք տղա երեխա է ծնվել

Արտամարմնային բեղմնավորման ծրագրով Արցախում երեք տղա երեխա է ծնվել

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվել կանանց կոնսուլտացիային՝ հղիների պարտադիր հետազոտման և վաղ հաշվառման ուղղությամբ, ինչպես նաև նեոնատալ բաժանմունքի աշխատանքներին:

Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«ԱՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ: ԱՀ նախագահի` 2021-2025թթ. գործունեության ծրագրի շրջանակներում, համաձայն ՀՀ համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի` 2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում ունենք 25 հղիություն ու 3 ծնունդ (տղա): Ծրագիրը կրում է շարունակական բնույթ», - նշել է Մ. Հայրիյանը:

  • Կիսվել: