երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը Տ. Ներսես աբեղա Հարությունյանին «Երախտագիտության» շքանշան է հանձնել

Արտակ Բեգլարյանը Տ. Ներսես աբեղա Հարությունյանին «Երախտագիտության» շքանշան է հանձնել

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդունել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Դադիվանքի վանահոր պարտականություններն ստանձնած Տ. Ներսես աբեղա Հարությունյանին։

Պետական նախարարն իր խոսքում բարձր է գնահատել Դադիվանքի սպասավորների նվիրումն ու առաքելությունը, և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հոգեշնորհ հայր սուրբին հանձնել է «Երախտագիտության» շքանշան։

Տ. Ներսես աբեղա Հարությունյանն իր և մյուս հոգևոր սպասավորների անունից շնորհակալություն է հայտնել այս բարձր գնահատանքի համար՝ այնուամենայնիվ նշելով, որ հոգևոր սպասավորներն իրենց առաքելությունն ու ծառայությունն իրականացնում են առանց որևէ ակնկալիքի, և մշտապես հայրենի Արցախն իրենց սրտում են կրում։

  • Կիսվել: