շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Արտակ Բեգլարյանը մշակութային ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել Զաքար Քեշիշյանի հետ

Արտակ Բեգլարյանը մշակութային ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել Զաքար Քեշիշյանի հետ

րցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը բարձր է գնահատել Զաքար Քեշիշյանի ավանդը Արցախի մշակութային կյանքի աշխուժացման և հանրահռչակման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգաշարերի կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել Արցախի մշակութային բնագավառին և Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ շեշտադրելով շարունակական փոխգործակցության կարևորությունն այդ առումով:

  • Կիսվել: