ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր

Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախի զարգացման գործում նրա ակտիվ ու հետևողական մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ նաև հետպատերազմյան ժամանակահատվածում։
 
Քննարկվել են Արցախի կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում նախատեսվող մի շարք նախագծեր և Հայ կրթական հիմնարկության աջակցության հնարավորությունները: Քննարկված նախագծերը վերաբերել են, մասնավորապես, սոցիալական աշխատողների պատրաստմանը և համապատասխան ծառայությունների ներդրմանը, երկարօրյա հանրակրթության համակարգի անցնող որոշ դպրոցների վերանորոգմանը, տեխնոլոգիական կրթության խթանմանը և մի շարք այլ ուղղությունների:
 
Երկուստեք ընդգծվել է քննարկված նախագծերի կարևորությունը հասարակության հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վերականգնման, սոցիալական և կրթական համակարգերի բարեփոխման գործում:

  • Կիսվել: