հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել

Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ Գրիգորի Մարտիրոսյանին, իր դիմումի համաձայն, պետական նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱՀ պետնախարարի գրասենյակից:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։

Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը.

1) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար 

2) առողջապահության նախարար

3) արդարադատության նախարար

4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

 

  • Կիսվել: