կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացրել Դավիթ Բաբայանին

Արտակ Բեգլարյանը ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացրել Դավիթ Բաբայանին

Հունվարի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացրել արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանին։
 
Դավիթ Բաբայանի կենսագրությունը.
 
Ծննդյան թիվն ու վայրը՝
1973 թ. ապրիլի 5-ին , ք. Ստեփանակերտ։
 
Կրթություն՝
1994 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտությամբ։
1997 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։
1998թ. ավարտել է Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
 
Աշխատանքային գործունեություն՝
1998-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝
- քաղաքական վարչության երկրորդ քարտուղար,
- քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ,
- քաղաքական վարչության պետ։
2001-2005 թթ. աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում։
2005-2007 թթ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական։
2007-2013 թթ.՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ։
2013 թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2020 թ. մայիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական:
2021 թ. հունվարի 4-ին նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
 
Աշխատություններ
Պատմական գիտությունների դոկտոր է։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, այդ թվում՝ 6 մենագրությունների և շուրջ 300 հրատարակությունների։
 
Պարգևներ
2016 թ. պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
 
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
 
Ընտանեկան կարգավիճակ՝
Երկու զավակի հայր է:
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար: 

  • Կիսվել: