շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արտադրված է Արցախում» պիտակով ցանկացած իր յուրաքանչյուր հայ պետք է հպարտորեն կրի. տեղական արտադրող

«Արտադրված է Արցախում» պիտակով ցանկացած իր յուրաքանչյուր հայ պետք է հպարտորեն կրի. տեղական արտադրող

Ստելլա Թևոսյանը Ստեփանակերտում նախաձեռնել է հագուստի փոքր արտադրություն և ստեղծել տեղական ապրանքանիշ՝ ՆԱՆԵ (արտադրվում է Նա-ի և Նե-ի՝ տղամարդկանց և կանանց համար)։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստելլան պատմեց, որ, հանդիսանալով սպառող, ինքը միշտ նախընտրում է ձեռք բերել այնպիսի ապրանք, որը «հասցե» կունենա:

Բնութագրությունը հասանալի չէ«Կարել և սպառել ապրանքը բոլոր մոդելավորող-կոնստրուկտորներն, իհարկե, կարող են, բայց երբ քո գործն «անուն ու հասցե» ունի, այն ավելի է հեշտացնում առաջ շարժվելու ու ճանաչելի դառնալու գործընթացը։

Այդ իսկ պատճառով էլ ծնվեց ՆԱՆԵ-ի գաղափարը։ ՆԱՆԵ-ն ինձ համար նախասիրություն է` հաջողություններից ու ձեռքբերումներից կախված` հիմնական աշխատանք ու բիզնես դառնալու հեռանկարով», - ասել է մեր զրուցակիցը:

Սկսնակ արտադրողի կարծիքով՝ արտադրանքը պահանջված է այնքանով, որքանով ճանաչված է։

«ՆԱՆԵ-ին սպառողները դեռ նոր են սկսում ճանաչել այն, և կարող եմ ասել, որ մնացածը ժամանակի հարց է, քանի որ այս կարճ ժամանակահատվածի համար, կարծում եմ, բավարար արդյունքներ են գրանցվել:

Հագուստները կարվում են պատվիրատուների պահանջներին համապատասխան։ Ներկայացվում է մոդելը, և դրա հիման վրա ստեղծվում արտադրանքը։

Իսկ պատվերները տարբեր բնույթի են լինում՝ հայկական տարազից, բժշկական համազգեստից ու երեկոյան զգեստից, մինչև սպորտային ոճ, մանկական հագուստ ու անգամ զինվորական համազգեստ։ Առավել չափով աշխատում եմ, որ սպառողը միշտ գոհ մնա որակից», - ասել է Ս. Թևոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի երազանքն է ավելի ճանաչելի դարձնել իր արտադրանքը և աշխատելու համար ունենալ սեփական անկյուն, որտեղ կկարողանա հեշտությամբ զարգացնել ՆԱՆԵ-ն՝ ապրանքանիշը ներկայացնելով ոչ միայն Արցախում, այլ նաև արտերկրի հայությանը։

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախի անունը միշտ պետք է բարձր հնչի։ Յուրաքանչյուր հայ, ով կարող է նպաստել դրան, պիտի անի առավելագույնը:

Բնութագրությունը հասանալի չէՄեր նպատակներից մեկը հենց դա է, որովհետեւ «Արտադրված է Արցախում» պիտակով ցանկացած ապրանք պիտի հպարտորեն կրի ու ներկայացնի աշխարհին ամեն մի հայ», -ընդգծել է Ստելլան:

  • Կիսվել: