երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ԱրՊՀ հիմնանորոգված մասնաշենքն արդեն իսկ ծառայում է իր գլխավոր նպատակին. անդրադարձ

ԱրՊՀ հիմնանորոգված մասնաշենքն արդեն իսկ ծառայում է իր գլխավոր նպատակին. անդրադարձ

Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը, որի հիմնանորոգման  ֆինանսավորումն իրականացրել են ԱՀ կառավարությունը, «Հայաստան» համահայկական, «Թրփանջյան» հիմնադրամները  և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, արդեն իսկ ծառայում է իր գլխավոր նպատակին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱրՊՀ շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։ 

Нет описания.

«ԱրՊՀ գլխավոր մասնաշենքը բավական հնամաշ էր, որոշ տեղերում՝  նույնիսկ վթարային։ Այդ պատճառով համալսարանի շենք-շինության հիմնանորոգումը, պարզապես, ծայրահեղ անհրաժեշտություն էր։ Ճիշտն ասած, մենք չէինք սպասում, որ այսպիսի մասշտաբային նորոգում կլինի, որովհետև գրեթե ամբողջությամբ որոշ տեղեր, նույնիսկ, զրոյից կառուցեցին։ Հիմա մենք ունենք տարածաշրջանում լավագույն պայմաններով օժտված համալսարանական շինություն՝ մեծ ու լուսավոր լսարաններով, ժամանակակից հարմարություններով։ Նաև կահավորանքն է գրեթե ամբողջությամբ պատրաստ։ Որոշ անելիքներ դեռ կան մեծ դահլիճների կահավորման, սարքավորումների տեղադրման առումով»,-մանրամասնել է Վ. Յարամիշյանը։ 

Նրա խոսքով՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության համար շենքային նոր պայմաններում աշխատելն ու սովորելը ոգեշնչող է։

Нет описания.

 «Երկհերթ պարապմունքներով՝  երեք ֆակուլտետներ են դեռևս տեղակայված գլխավոր մասնաշենքում, բայց նպատակ կա առաջիկայում բոլոր ֆակուլտետները տեղափոխել և ուսումնական գործընթացն ամբողջությամբ  կազմակերպել նոր մասնաշենքում»,-հավելել է մեր զրուցակիցը։ 

Պրոռեկտորը նշել է, որ հիմնանորոգված մասնաշենքի պայմանները հնարավորություն են ընձեռել ընդլայնել գրադարանը, ուր արդեն տեղափոխվել է  գրքային ֆոնդը:

«Պայմանավորվածություն կա գործընկեր բուհերի հետ, մասնավորապես՝ Հայ-ամերիկյան համալսարանի, որպեսզի մեր գրադարանը ևս անդամակցի գրադարանների միջազգային կազմակերպությանը, որի միջոցով կարելի է առցանց ձևաչափով մուտք գործել բոլոր գրքային ֆոնդեր։ Այդպիսով, մեր գրադարանը կլինի տարածաշրջանում լավագույններից մեկը»,-կարևորել է Վ. Յարամիշյանը։ 

Нет описания.

Նրա տեղեկատվությամբ՝  համալսարանի  հիմնանորոգված շենքի ջեռուցումն իրականացվում է գազով. տեղադրված են  գերժամանակակից ավտոմատ սարքավորումներ:

  • Կիսվել: