ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱրՊՀ ավարտական կուրսերի ուսանողների փորձուսուցումն այս տարի համեմատաբար երկար կտևի

ԱրՊՀ ավարտական կուրսերի ուսանողների փորձուսուցումն այս տարի համեմատաբար երկար կտևի

Արցախի պետական համալսարանի  ավարտական կուրսերի ուսանողներն այս տարի առաջին անգամ  փորձուսուցում են անցնում մեկ կիսամյակ շարունակ։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ՝ Անուշ Հայրապետյանը տեղեկացրել է, որ  փետրվարի 6-ից  մեկնարկած փորձուսուցմանը ընդգրկված է  337 ուսանող՝  22 կրթական ծրագրից:

Нет описания.

«Փորձուսուցումը պայմանականորեն բաժանված է երկու մասի՝ ուսումնական և ակտիվ։
 
Վերջինիս,ըստ ուսումնական պլանի, հատկացվել է ավելի երկար ժամանակահատված։ Ունենք 13 մանկավարժական ուղղվածությամբ խմբեր և 9-ը՝ ոչ մանկավարժական կամ արտադրական»,- մանրամասնել է նա:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ շրջափակման հետևանքով այս ընթացքում փորձուսուցում անցնող ուսանողները ևս հաճախ են  բախվել ջեռուցման հետ կապված խնդիրների։ 
 
«Պրակտիկայի անցկացման համար նախատեսված հաստատություններ ունեինք, սակայն  փոփոխություններ ենք կատարել և փորձուսուցումը տեղափոխել  ենք այնպիսի հաստատություններ, կրթօջախներ, որտեղ ջեռուցումը վառելափայտով է իրականացվում»,- ներկայացրել է Ա. Հայրապետյանը՝  ընդգծելով, որ ջեռուցման հետ կապված խնդիրները հաղթահարելը ևս փորձ է, որպեսզի կարողանան ժամանակն այնպես կանոնակարգել, որ  չբախվեն նման խնդիրների։

  • Կիսվել: