հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմինե Պետրոսյանն ուղերձ է հղել Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա առթիվ

Արմինե Պետրոսյանն ուղերձ է հղել Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա առթիվ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն ուղերձ է հղել Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.
 
 «Հարգելի՛ հայրենակիցներ
 
Շնորհավորում եմ Աշխատանքի և Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
 
Աշխատանքը եղել և մնում է յուրաքանչյուր պետության զարգացման խթանիչ ուժը, և այդ առումով մեր քայլերը պետք է լինեն հստակ ու արդարացված:
 
2020թ. սեպտեմբերի 27-ից մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքով արցախցիների մի ստվար հատված կանգնել է ոչ միայն սեփական տունուտեղ կորցնելու իրականության առջև, այլև զրկվել աշխատանքից, առօրյա հոգսերն անձամբ հոգալու հնարավորությունից:
 
Հենց այդ պատճառով ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը նոր հայեցակարգ է որդեգրել. աջակցել քաղաքացուն անձամբ աշխատելու հնարավորությամբ, կիրառել զբաղվածության ապահովման նոր գործիքակազմ, որոնք հնարավորություն կընձեռեն աշխատավոր մարդուն արժանապատվորեն հաղթահարել իրականության պարտադրած մարտահրավերները:
 
Աշխատանքը հնարավորի արվեստ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է փնտրի և գտնի ինքնազբաղվածության ապահովման նոր ուղիներ, իսկ պետությունը պարտավոր է իր քաղաքացու համար ստեղծել գործունեության հարմար միջավայր և պայմաններ, սոցիալական բոլորի խավերի համար հնարավոր դարձնել աշխատելու տեսլականը: Այդ առումով մեր գերատեսչության անելիքներն ինչպես բազմազան են, այնպես էլ հեռանկարային և իրատեսական:
 
Վստահ եմ՝ պետություն և քաղաքացի կուռ համագործակցության ձևավորման արդյունքում, Արցախը կշարունակի մնալ արժանապատիվ և ինքնաբավ աշխատավորի հայրենիք:
 
Եվս մեկ անգամ շնորհավո՛ր աշխատավոր մարդու միջազգային տոն օրը»:

  • Կիսվել: