կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մշակող արդյունաբերական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մշակող արդյունաբերական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 9-ին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն Արցախում գործունեություն ծավալող մի շարք արտադրողների հետ քննարկել է մշակող արդյունաբերության ոլորտում առկա ընդհանուր խնդիրները և արտադրության ու իրացման ողջ շղթայում հանդիպող խոչընդոտները:

Լսելով վերջիններիս խնդիրներն ու առաջարկությունները, նախարարը նշել է, որ առաջիկայում դրանց ուղղությամբ կիրականացվեն համապատասխան քննարկումներ ու վերլուծություններ: «Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության տնտեսությունը մեծ վնասներ է կրել, որոնցից, ցավոք, անմասն չի մնացել նաև մշակող արդյունաբերության բնագավառը: Պետք է նշեմ,

որ մենք շահագրգռված ենք այս ուղղության վերականգնմամբ և առաջիկայում հանդես կգանք մի շարք լուծումներով»,- եզրափակել է նախարարը:

  • Կիսվել: