չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Արցախում զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն պետական տուրքի վճարումներ կատարելուց․ մանրամասներ

Արցախում զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն պետական տուրքի վճարումներ կատարելուց․ մանրամասներ

ԱՀ արդարադատության նախարարությունը հայտնում ․

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 675-Ն որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց:

2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 676-Ն որոշմամբ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կազատվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 662-Ն որոշմամբ սահմանված նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար վճարումներ կատարելու պարտավորությունից:

2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 677-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի N 608-Ն որոշումը:

  • Կիսվել: