շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմավիրում բնակվող 21 արցախցի երեխաների բաժանվել են սմարթֆոններ

Արմավիրում բնակվող 21 արցախցի երեխաների բաժանվել են սմարթֆոններ

Դեռևս 2021 թվականից Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի միջև ձևավորված գործընկերային համագործակցության արդյունքում ՝ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ այսօր արցախցի 21 երեխաների բաժանվեց հեռախոսներ:

Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը ողջունեց երեխաներին և նրանց ծնողներին, որից հետո ներկայացրեց նվիրատվության նպատակը: Ս. Թովմասյանը նշեց, որ այսօր խրախուսվելու են նաև արմավիրցի երկու երեխա, որոնք թեև սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, բայց կրթության մեջ բացառիկ առաջադիմություն են ցուցաբերում՝ անտեսելով բոլոր դժվարությունները:

Առաջիկայում նախատեսվում է Իվո Վոնդրակի այցն Արմավիրի մարզ, որի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում երեխաների և նրանց ծնողների հետ:

  • Կիսվել: