կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արման Հակոբջանյա՞նն է թալանված գումարներով գազալցակայաններ գնած գործարարը. ո՞ւմ էր ուղղված արցախցիների պահանջը

Արման Հակոբջանյա՞նն է թալանված գումարներով գազալցակայաններ գնած գործարարը. ո՞ւմ էր ուղղված արցախցիների պահանջը

Բռնի տեղահանված արցախցիներն ուրբաթ օրը ակցիա իրականացրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց:

Նրանք ներխուժել էին ներկայացուցչություն և հանդիպում էին պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Արցախցիները պնդում էին, որ Արցախի իշխանությունները և բարձրաստիճան պաշտոնյաները թալանել են իրենց, նրանք պահանջում էին Հայաստանի իշխանություններից և իրավապահ մարմիններից, որպեսզի բռնագանձեն արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը եւ տան անօթեւան մնացած արցախցիներին:

Արցախից բռնի տեղահանված մի տղամարդ էլ հայտարարեց, որ արցախցիներից ոմանք եկել են Հայաստան եւ այստեղ թալանած գումարներով այստեղ գազալցակայաններ են գնել: Տղամարդը պահանջում էր, որ այդ գումարը հետ վերադարձնեն արցախցիներին:
Իսկ ո՞վ է թալանած գումարով գազալցակայաններ գնել այստեղ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին հաջողվել էր փախչել շրջափակված Արցախից. նա Երեւանում իր բիզնեսը ընդլայնելով է զբաղված եղել այստեղ:

Գրել էինք նաեւ, որ Արման Հակոբջանյանը գնել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը:

ArmLur.am-ը այսօր կապ հաստատեց Արման Հակոբջանյանի հետ: Նախ, վերջինս, լսելով որ «Ժողովուրդ օրաթերթ» -ից ենք, վրդովվեց եւ ագրեսիվ ձեւով արձագանքեց, թե չի պատասխանելու մեր հարցին:

Այնուամենայնիվ, նրան ներկայացրինք արցախցիների պահանջը եւ հարցրինք՝ ի՞նչ է պատրասվում անել:

Վերջինս էլի նույն ագրեսիվությամբ շարունակեց զրույցը. «Ես որեւէ հարցի չեմ պատասխանում, ինձ էլ չզանգահարեք»,-ասաց նա:

Արման Հակոբջանյանը, հավանաբար սրտնեղել է իրականությանը առերեսվելուց, քանի որ արցախցիներն էլ շատ լավ հասկանում են՝ ինչպե՞ս են Արման Հակոբջանյանի նման քաղաքացիները, որոնք որեւէ լուրջ աշխատանքով երբեւէ չեն զբաղվել, կարճ ժամանակում անհայտ միջոցներով իրենց բիզնեսը «ծաղկեցրել» ու դարձել «մեծահարուստ գործարար»:

  • Կիսվել: