ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը․ նորօրյա հերոսների շարքերը համալրվում են. ՊԲ

«Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը․ նորօրյա հերոսների շարքերը համալրվում են. ՊԲ

Փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով, կապիտան Գևորգ Բալայանը՝«Մարտական խաչ» 1-ին, շարքային Հարություն Վարդանյանը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

 

«Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են

Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:

Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների,»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: