երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արևմտյան ուժերն ուզում են իրենց դրածոն ունենալ Արցախում. Վիտալի Բալասանյան

Արևմտյան ուժերն ուզում են իրենց դրածոն ունենալ Արցախում. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահական ընտրություններում առաջին անգամ է, որ արևմտյան ուժերն այս աստիճանի շահագրգռված են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, ում խոսքերով, այսօր ամենակարևոր հարցն անվտանգության հարցն է:

 

«Մենք տեսնում ենք, որ այդ ուժերն ուզում են ունենալ իրենց դրածո իշխանությունը, ինչի մասին ես բարձրաձայն ասել եմ: Սակայն մեր ժողովուրդը նման բան թույլ չի տալու: Արցախում յուրաքանչյուր ընտանիք անցել է պատերազմի միջով: Քաղաքացիներն իրենց ձայնը տալու են անվտանգության երաշխավորողին, որը հանդիսանում եմ ես: Ես բոլոր ժամակներում ապացուցել եմ, որ դրա առաջին պաշտպաններից եմ»,-ասել է Բալասանյանը:

  • Կիսվել: