երկուշաբթի, մայիս 29
29 / 5 / 2023
«Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն

«Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:
 
«Հունվարի 17-21-ը «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյանը:
 
 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: