երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը. Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ

Արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը. Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

՛՛Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում՛՛,-գրել է նա:

Հարությունյանը նշել է, որ բոլոր հարցերի շուրջ ունեցել են արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը:

  • Կիսվել: