կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում». Ստեփանակերտում քննարկում է կազմակերպվել

«Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում». Ստեփանակերտում քննարկում է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 15-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված շարժման 34-րդ տարեդարձին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորել է նման նախաձեռնությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում նշել է, որ միջոցառման նպատակը ևս մեկ անգամ վերահաստատելն է, որ 34 տարի անց ավելի է բարձրացել Արցախյան շարժման դերն ու նշանակությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Թեման հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք ճիշտ ու հստակ տեղեկություն ստանան: Մյուս կողմից շատ կարևոր է նաև, որ մեր թշնամուն ցույց տանք, որ մեր որդեգրած քաղաքականությունից մեկ քայլ անգամ հետ չենք գնա: Պատահական չէ, որ մեր օրերում կան նախաձեռնող խմբեր, որոնց հիմքում ընկած է 88-ի գաղափարախոսությունը: Կարևոր դասը, որ պետք է քաղենք շարժումից, մեկ գաղափարի շուրջ համախմբվելն է: Շարժումը հենց դրանով է հաջողել 1988թ-ին»,-  ընդգծել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Քննարկմանը մասնակցում էին պատմաբաններ, Արցախյան շարժման ակտիվիստներ:

  • Կիսվել: