կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախյան շարժման 34 և գյուղի ազատագրման 29-ամյակի առթիվ Հաթերքում խաչքար է տեղադրվել

Արցախյան շարժման 34 և գյուղի ազատագրման 29-ամյակի առթիվ Հաթերքում խաչքար է տեղադրվել

Արցախյան շարժման 34 և գյուղի ազատագրման 29-ամյակի առթիվ Հաթերքում խաչքար է տեղադրվել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հաթերքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը։

Բնութագրությունը հասանալի չէՆրա խոսքով՝ խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Արցախյան առաջին ազատամարտում զոհված հաթերքցի Սամվել Իսկանդարյանի որդուն` Նժդեհ Իսկանդարյանին է պատկանում։

Բնութագրությունը հասանալի չէ«1992 թվականի հունիսի 5-ին թշնամին գրավեց մեր գյուղն ու հրկիզեց տները։ Սակայն 1993 թվականի փետրվարի 20-ին Հաթերքն ազատագրվեց։ Արցախյան առաջին պատերազմում հանուն հայրենիքի հաթերքցի 44 ազատամարտիկ անմահացավ։ 44-օրյա պատերազմում անմահների գնդին միացան չորս հերոսներ։ Մեկ համագյուղացու ճակատագիրն էլ մինչ օրս մնում է անհայտ։ Ի հիշատակ և ի երախտագիտություն մեր համագյուղացի նվիրյալների՝ գյուղում կանգնեցվեց խաչքարը»,- նշել է Վ. Գրիգորյանը և հավելել, որ այն օրհնել է Մարտակերտի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: