հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախյան պարի համույթը միջազգային մրցույթից հաղթանակով է վերադարձել

Արցախյան պարի համույթը միջազգային մրցույթից հաղթանակով է վերադարձել

Ստեփանակերտի Մշակույթի տան «Տեոդեմ-Արցախ» պարի անսամբլը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կայացած «Wonderland» և «New Life» միջազգային մրցույթ-փառատոնի «Ժողովրդական ոճավորում» անվանակարգում զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Տեոդեմ-Արցախ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Ինգա Սեյրանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 Բնութագրությունը հասանալի չէ

«Մրցույթին մասնակցելը մեզ համար շատ կարևոր էր։ Պատերազմից առաջ՝ 2019թ., մեզ հաջողվեց Երևանում մասնակցել GlobalFest միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ ժամանակակից պարերի անվանակարգում III աստիճանի դափնեկիրներ դարձանք։ Այնուհետև մասնակցեցինք Ստեփանակերտի «Վերածնունդ» մրցույթին։ Համավարակից և հատկապես պատերազմից հետո այս մրցույթը կարծես թարմ օդ ու շունչ լիներ, ուստի, միանշանակ, որոշեցինք մասնակցել։ Մեր խմբում ընդգրկված էին 11-12 տարեկան երեխաներ։ Փաստորեն, արդարացրել ենք մեր ճամփորդության նպատակը»,- ասել է Ի. Սեյրանյան:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցել է 8 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան։

Բնութագրությունը հասանալի չէ

«Բացի հաղթանակից, մրցույթը նաև այլ կարևորություն ուներ՝ ծանոթություն այլ ազգերի մշակույթին ու արվեստին, աջակցություն խորեոգրաֆիկ արվեստին և դրա պահպանմանը, զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում հետաքրքրության առաջացնել ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային արվեստի նկատմամբ»,- նշել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ խորեոգրաֆիան գնահատել է Խորվաթիայի ժյուրին, որը հրավիրել է խմբին մասնակցելու Խորվաթիայի Նովալիա կղզում սեպտեմբերին կայանալիք մրցույթին:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: