հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը․ Արայիկ Հարությունյան

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը․ Արայիկ Հարությունյան

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումն ու ասֆալտապատումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Դա մեր քաղաքական թիմի տեսլականն է՝ հանրապետության հարավային թևի զարգացման հետ կապված: Օրեր առաջ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել եմ, որ սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում դա կդառնա մեր առաջնահերթ ծրագրերից մեկը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օրինակով համոզվեցինք, որ շատ կարճ ժամանակում այն էականորեն փոխեց տարածաշրջանի բնակավայրերի զարգացման ընթացքը:

Արցախի հարավային թևը ևս ունի չիրացված տնտեսական հսկայական պոտենցիալ, որի օգտագործման համար բարեկարգ ճանապարհը կարևորագույն դերակատարում է ունենալու: Հանդիպման ընթացքում հայտարարել եմ, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Մեր նպատակն է բնական աճի և հայրենադարձության ծրագրերի վերանայման արդյունքում մինչև 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի: Համոզված եմ, որ այն իրատեսական է և հաջողությամբ կպսակվի»:

  • Կիսվել: