ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախը մասնակցել է «Ինտուր էքսպո» զբոսաշրջային ցուցահանդեսին

Արցախը մասնակցել է «Ինտուր էքսպո» զբոսաշրջային ցուցահանդեսին

Ընթացիկ տարվա հունիսի 4-6-ը Երևանում տեղի է ունեցել «Ինտուր Էքսպո» զբոսաշրջային ցուցահանդես, որին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտը:

Այս մասին տեղեկացրեցին ԱՀ ԷԳ նախարարությունից։  Ցուցահանդեսին նախարարության ներկայացուցիչներն էին ԱՀ ԷԳՆ աշխատակազմի ղեկավար Էռնա Ջավադյանը, ԱՀ ԷԳՆ աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը և վարչության այլ աշխատակիցներ:
 
««Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտն ու զբոսաշրջային պոտենցիալը»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Գևորգ  Առաքելյանը՝ հավելելով, որ նախարարությունը նաև կազմակերպել և ապահովել է «Եվրոպա»,  «Նացիոնալ» հյուրանոցների, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, «Գալա տուր» տուրիստական գործակալության մասնակցությունը:
 
Գ. Առաքելյանը «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցությունը  գնահատում է արդյունավետ, քանի որ ձեռք են բերվել նոր  կապեր  ու համագործակցության պայմանավորվածություններ:
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 
 
 

  • Կիսվել: