ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախը կմասնակցի «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Արցախը կմասնակցի «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հունիսի 4-ից 6-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը կմասնակցի Երևանում անցկացվելիք «Ինտուր Էքսպո» 7-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջոցառմանն Արցախը կներկայացվի՝ որպես տարվա նախընտրելի զբոսաշրջային ուղղություն: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպո գրուպ» ՍՊԸ-ն, կազմակերպման պաշտոնական աջակիցները՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը, Տուրիզմի հայկական ֆեդերացիան:

  • Կիսվել: