երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արցախը կա, քանի դեռ կա արցախցին». Սամվել Կարապետյանն իր զորակցությունն է հայտնել արցախցիներին

«Արցախը կա, քանի դեռ կա արցախցին». Սամվել Կարապետյանն իր զորակցությունն է հայտնել արցախցիներին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դիմել է Արցախի ժողովրդին և հայտնել իր զորակցությունը:

«Մենք միշտ կանգնած ենք եղել Արցախի ժողովրդի կողքին, հենց ժողովրդի, որն անկեղծորեն նվիրված է իր հողին, իր հայրենիքին, իր արմատներին։ Արցախը կա, քանի դեռ կա արցախցին՝ ուժեղ ու նվիրված, ուստի մենք շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի»։

Կարապետյանը նաև հավելել է, որ տեղյակ է, որ Արցախի Հանրապետության ղեկավար Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանի տարածքում է, և պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր ընթացիկ խնդիրներին՝ ի շահ Արցախի ժողովրդի։

Ավելի վաղ «Տաշիր»-ը հայտարարել էր Արցախից Լոռու մարզի Տաշիր քաղաք բռնի տեղահանված 1500 քաղաքացիներին աջակցելու մասին՝ ներառյալ կեցավայրի, սննդի, կյանքի համար անհրաժեշտ միջոցների, ինչպես նաև  աշխատանքի ապահովմանը:

«Հետագայում ևս կավելացնենք աջակցությունը, կլինենք մեր հայրենակիցների կողքին»,- նշել է Կարապետյանը։

  • Կիսվել: