հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է. ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին. Արայիկ Հարությունյան

Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է. ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին. Արայիկ Հարությունյան

Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է: Ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով իր հարցազրույցի տեսանյութը:

՛՛Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախի հանրային հեռուստատեսությանը տված իմ հարցազրույցը, որտեղ անդրադարձել եմ հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին, որոնք առավել շատ են հուզում մեր ժողովրդին:

Ձգտել եմ հնչեցնել սպառիչ պատասխաններ, քանի որ Արցախը հայկական պահելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու, քաղաքական ավելի քան երեսնամյա ճանապարհին ձեռք բերած արժեքների ամրագրման հնարավորությունները դարձել են յուրաքանչյուր հայի, հատկապես` Արցախում ապրողներիս ամենօրյա մտազբաղության առանցքն ու գերխնդիրը:

Մեկ բան հստակ է. Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է: Ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին…՛՛,-տեսանյութին կից գրել է նախագահը:

  • Կիսվել: