երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Արցախը Հայաստանին կապող նոր ժամանակավոր ճանապարհը արդեն ամբողջովին ասֆալտապատվել է և գործում է

Արցախը Հայաստանին կապող նոր ժամանակավոր ճանապարհը արդեն ամբողջովին ասֆալտապատվել է և գործում է

Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատված է և արդեն գործում է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

Ըստ խոսնակի՝ ճանապարհային աշխատանքները պատշաճ կատարված են, և եղանակային փոփոխությունների հետ կապված երթևեկության խնդիրներ չեն առաջանա։

Նա նաև ընդգծեց, որ ճանապարհին արդեն տեղակայվել են ռուս խաղաղապահները։ «Նոր ժամանակավոր ճանապարհը պետք է գործի նույն տրամաբանությամբ, ինչ նախկին ճանապարհը»,- հավելեց նա։

Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչները ամբողջությամբ տարհանվել են՝ մեծ մասը տեղափոխվել է ՀՀ-ը, Արցախում մնացած ընտանիքներն ապահովվել են ժամանակավոր կացարանով։
 
Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող ներկայիս ճանապարհը չի գործի արդեն օգոստոսի 31-ից։

  • Կիսվել: