չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչեւ մայիս կասֆալտապատվի. Գնել Սանոսյան

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչեւ մայիս կասֆալտապատվի. Գնել Սանոսյան

Լաչինի այլընտրանքային ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետեւ մինչեւ սահման. ընդհանուր 11,7 կմ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: 

Նա նշել է, որ երեք շինարարական ընկերություն է աշխատում, գլխավոր բարդությունները հաղթահարված են՝ կապված հողային աշխատանքների, պայթեցումների հետ:

՛՛Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսն արված է, մեր գրաֆիկը հետեւյալն է, որ մինչեւ տարվա մերջ հողային աշխատանքները հիմնականում կավարտենք,  զուգընթաց խողովակներն են տեղադրվում, հենապատերը կկառուցենք: Մեր նպատակը մինչեւ մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակը թույլ տա, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ՝ մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կդառնա երթեւեկելի, ընթացքում մյուս շերտերը կդնենք՛՛,-նշել է նախարարը:

  • Կիսվել: