երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի առթիվ քննությունը շարունակվում է

Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի առթիվ քննությունը շարունակվում է

Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Կիրակոսյանի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով է տեղի ունեցել, ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: