ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ժողովրդագրական աճը խթանող ծրագիր կմեկնարկի, բյուջեն 28 մլն դրամ է

Արցախում ժողովրդագրական աճը խթանող ծրագիր կմեկնարկի, բյուջեն 28 մլն դրամ է

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, մեկնարկում է Genesis Armenia-ի` Արցախում ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը, որի բյուջեն 28 մլն դրամ է: Այս մասին հաղորդում են Ջեբեսիս֊Արմենիա հիմնադրամից։

 

Ըստ աղբյուրի՝ ծրագիրն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, իսկ կազմակերպական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները և ՏԻՄ-երը:

 
 

Արցախում վերջին մեկ տարում ծնված (2021թ․ հունիսի 1-ից մինչև ս․թ․ մայիսի 31-ը) բոլոր երեխաներին կտրամադրվեն մանկական խնամքի պարագաների փաթեթներ՝ սրբիչներ, կաթի շշեր, ծծակներ:

 

Սրբիչներն ու պայուսակները կարել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում, որը հիմնել են Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամները:

 

նկար

  • Կիսվել: