հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Արցախում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից ժողով

Արցախում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից ժողով

Տարին ամփոփելու, իրականացրած աշխատանքները ներկայացնելու և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով, դեկտեմբերի 21-ին թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից ժողով:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

«Ժողովն սկսվեց տերունական աղոթքով և թեմակալ առաջնորդի ողջույնի խոսքով։ Հոգևոր հայրերն իրենց հերթին հանդես եկան ամփոփիչ զեկույզներով՝ ներկայացնելով անցնող տարվա ընթացքում իրենց հովվական ծառայության մեջ գրանցած հաջողություններն ու կատարված աշխատանքները: Ժողովի ընթացքում քննարկվեցին գալիք նոր տարում Արցախի թեմում կատարվելիք ծրագրերը՝ հատուկ կարևորություն տալով երկրի հոգևոր անվտանգությանն ու հոգևոր քարոզչության ակտիվացմանը», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: