ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ստեղծվել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպությունը

Արցախում ստեղծվել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպությունը

Արցախում ստեղծվել է հասարակական նոր կազմակերպություն, որը կզբաղվի Հայրենիքի համար պայքարում վիրավորված քաղաքացիների խնդիրներով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» անվանայոչված ՀԿ-ի նախագահ Դավիթ Բաբայանը նշեց, որ կառույցը գործում է ընթացիկ տարվա ապրիլի 5-ից: «Կազմակերպության ստեղծման գաղափարն առաջացել է արցախյան երրորդ պատերազմից հետո, երբ ունեցանք հազարավոր զոհեր և վիրավորներ:

Մեր նպատակն է վեր հանել վիրավորների խնդիրները, օգնել նրանց՝ ժամանակին լուծում տալու բոլոր հարցերին, ազատել տարբեր քաշքշուքներից, գտնել բարերարներ, ովքեր կօգնեն վիրավորների նրանց առողջական վիճակի վերականգնմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր պատերազմի ժամանակ վիրավորում են ստացել, անձը հաստատող փաստաթղթերով, հիվանդանոցից տրված էպիկրիզով, կարող են դիմել մեր կազմակերպություն»,- տեղեկացրել է Դ. Բաբայանը՝ նշելով, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում ԱՀ-ում գործող պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ից մինչ այսօր ՀԿ է դիմել 38 քաղաքացի:

  • Կիսվել: