հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում սպեկուլյատիվ, արհեստական գների աճ տեղի չի ունենում․ Պետնախարար

Արցախում սպեկուլյատիվ, արհեստական գների աճ տեղի չի ունենում․ Պետնախարար

 Շուկայում գոյություն ունի որոշ ապրանքների գծով գնաճ, բայց դրա պատճառը ներմուծվող ապրանքների գնի բարձրացումն է, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Որևէ սպեկուլյատիվ, արհեստական գների աճ տեղի չի ունենում։ Ներկրվող ապրանքների գների աճի վրա հիմնականում ազդում են փոխարժեքի տատանումները և համաշխարհային շուկայում պահանջարկի ու առաջարկի մասով կատարվող փոփոխությունները», -հավելեց Մարտիրոսյանը։ Բժշկական որոշ պարագաների գները, ըստ Մարտիրոսյանի աճել են, միևնույն ժամանակ մակարոնեղենի, բենզինի ու այլ ապրանքների գները նվազել են։

«Գների մասով հսկողություն է իրականացվում», հավելեց պաշտոնյան։ Հարցին, թե պարենի ապահովության մասով հնարավո՞ր է խնդիր առաջանա, պետնախարարը պատասխանեց, որ այս պահին նման վտանգ չկա և գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկվում են քայլեր պարենի ապահովվածությունը բարձրացնելու ու մշակաբույսերի տեսականին ընդլայնելու ուղղությամբ։

  • Կիսվել: