ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին

Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին

Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին:

Այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Մայա Ազատյանը:Նրա հաղորդմամբ՝  ընդհանուր առմամբ ձեռք է բերվել և 500 դեղաչափ «Սպուտնիկ-V» և նույնքան «Astra Zeneca» տեսակի պատվաստանյութեր:
 
« Պատվաստանյութերը տրամադրվում են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանային բուժմիավորումներին և Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքին ու «Արևիկ» բուժմիավորմանը: Պատվաստվելու են խոցելի խմբերը՝ բուժաշխատողներ, սոցիալական խնամքի աշխատողներ ու տարեցներ: Մյուս քաղաքացիների դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավորության սկզբունքով է լինելու»,-մանրամասնեց Ազատյանը:
 
Արցախի ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Օֆելյա Գրիգորյանի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը նախատեսված է մեկ մարդու համար:
 
«Ստեփանակերտի բուժհաստատություններում արդեն սկսվել է պատվաստանյութերի տրամադրման գործընթացը, իսկ շրջանային բուժմիավորումներն առայժմ կցուցակագրեն պատվաստվելիք խմբերի մարդկանց ցուցակները»,-նշեց Գրիգորյանը՝ չբացառելով, որ  առաջիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կստանան:
 

  • Կիսվել: