հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում շարունակվում են այցելությունները 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին

Արցախում շարունակվում են այցելությունները 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր առջև դրված խնդիրների իրականացմանը, շարունակում է այցելությունները 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նա տեղեկացրել է, որ այս անգամ ՀԿ-ի անդամներն այցելել են Մարտունու շրջանի Խերխան, Քերթ, Քարահունջ և Մուշկապատ համայնքներ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս համայնքներում իրականացված աշխատանքների ժամանակ պարզեցինք, որ բնակելի որոշ տներ վատթար վիճակում են, բազմազավակ մի քանի ընտանիքներ չունեն կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ։ Զինծառայողների ապահովագրման հիմնադրամից փոխհատուցումների հատկացման ձգձգման հարցը նույնպես այս համայնքների բնակիչների համար լուրջ խնդիր է»,- մասնավորապես ասել է Ա. Ասրյանը։

  • Կիսվել: