Արցախում շահութահարկի տոկոսագումարները կնվազեցվեն սեփական համախառն եկամտից
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել և միաձայն ընդունվել է ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հ. Խանումյանի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ շահութահարկ վճարողին՝ Արցախի ներդրումային հիմնադրամին փոխառությունների գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները նվազեցնել իր համախառն եկամտից: