Արցախում սև խավիարի արտադրության գործընթացը շարունակվում է. Նախագահ
Արցախում սև խավիարի արտադրության գործընթացը շարունակվում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է շվեյցարացի ներդրողների կողմից և բաղկացած է երկու մասից, մի մասը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, մյուսը ` Արցախում:
«Անհրաժեշտության դեպքում կարող ենք արտադրողականությունը բարձրացնել մինչև հարյուր տոննա, արտադրական պրոցեսը շատ ավելի հեշտ է, քան մենք պատկերացնում էինք, բայց կա պահանջարկի և իրացման խնդիր»,- նշեց նախագահը:
Ըստ Հարությունյանի ներկայումս սև խավիարի արհեստական ջրամբարների շնորհիվ արտադրությունը այնքան է ավելացել ամբողջ աշխարհում, որ առաջացել է այդ արտադրանքի պրոֆիցիտ և սպառման խնդիր կա: