շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների՝ երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում. Բաբայան

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների՝ երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում. Բաբայան

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների՝ երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017-ի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։

Սակայն այստեղ շատ կարևոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում»,-գրել է նա։

  • Կիսվել: