չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Արցախում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում։

Համաձայն ՌԴ ՊՆ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ 30 դիտակետեր իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն.

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է տեղեկագրում:

Ըստ տեղեկությունների՝ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Բերձորի միջանցքում։

Իրականացվել է Ադրբեջանի վեց ավտոշարասյունների ուղեկցում։

«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2483,2 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերված և չեզոքացվել է 26733 պայթուցիկ առարկա»,-  նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: