չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում ականազերծել են  21,8 կմ ճանապարհ․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում ականազերծել են 21,8 կմ ճանապարհ․ ՌԴ ՊՆ

Մեկ օրվա ընթացքում իրականացվել է Ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում Ստեփանակերտ քաղաքում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս է բերվել 1 334 պայթունավտանգ օբյեկտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում (2020 թ. նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում, չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակարանաշինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 7 3500 պայթուցիկ առարկա:

Նշվում է, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողները ապահովված են սակրավորների ժամանակակից պաշտպանական հադերձանքով, եւ սպառազինության մեջ ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ ՝ ԻՀԿ - C2 ական փնտրողներ եւ ԻՆՎՈՒ-3մ որոնողներ: Ինժեներական հետախուզության իրականացման ընթացքում օգտագործվում են ականաորոնողական շներ:

  • Կիսվել: