ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահները նախաձեռնել են «Ընտանեկան պատմություն-հաղթանակի պատմություն» ակցիան

Արցախում ռուս խաղաղապահները նախաձեռնել են «Ընտանեկան պատմություն-հաղթանակի պատմություն» ակցիան

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախաձեռնել են «Ընտանեկան պատմություն-հաղթանակի պատմություն» Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված ակցիա: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:

Ակցիան մեկնարկել է Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 104 զինծառայողների հուշարձանի մոտից, ովքեր զոհվել են 1941-1945թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մղված մարտերում:
 
Որպեսզի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները հետաքրքրվեն Հայրենական մեծ պատերազմի թեմայով և բացառվի պատմության աղավաղումը, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կշարունակեն պարբերաբար անցկացնել Արիության դասեր: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար կհանդիպեն դպրոցականների և ուսանողների հետ և կպատմեն նրանց 1941-1945 պատերազմի հերոսների սխրանքների մասին:
 
Բացի «Ընտանեկան պատմություն-հաղթանակի պատմություն» գործողությունից, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված տեղաբնակների հիշատակին նվիրված հուշարձանների վերականգնման աշխատանքներ: 
 
Այս գործողությունները, որոնք իրականացվում են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի անմիջական մասնակցությամբ, կտևեն մինչև մայիսի 9-ը` Հաղթանակի օրը:

  • Կիսվել: